«Ցույց տանք Կավելաշվիլիի դիպլոմները» ․ ակցիա՝ Վրաստանում

Շաբաթ, Դեկտեմբերի 14, 2024

Anna Vardanyan
1 ամիս առաջ

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունենում «Ցույց տանք Կավելաշվիլիի դիպլոմները» ակցիան։

Այսպես ցուցարարներն իրենց դժգոհությունն են արտահայտում նախագահի միակ թեկնածու Միխեիլ Կավելաշվիլիի բարձրագույն կրթություն չունենալու կապակցությամբ։

53-ամյա Կավելաշվիլին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է և «Ժողովրդի իշխանություն» կուսակցության քաղաքական քարտուղար, որը հայտնի է իր հակաարևմտյան տրամադրություններով, Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ինչպես նաև Շվեյցարիայի չեմպիոն։